Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 21.07.2023 - 05.08.2023

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը (այսուհետ` ՀՄԿ) աճել է վտանգավոր բարձր մակարդակների ամբողջ աշխարհում` վտանգելով վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունը և խաթարելով առողջապահական համակարգի բազմաթիվ առաջընթացները: Ներկայումս ՀՄԿ-ը անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է համատեղ գործողություններ պետական բոլոր ​​մակարդակներում և արդյունավետ աշխատանք «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ` ներգրավելով  հասարակության ակտիվ մասնակցությունը: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, եթե վարակների, ինչպես նաև ՀՄԿ զարգացման կանխարգելման, հակամանրէային դեղերի ռացիոնալ  նշանակման և օգտագործման բարելավման  ուղղությամբ պետական մակարդակով  միջոցառումներ չձեռնարկվեն, հետևանքները կլինեն կործանարար:  Մասնավորապես ՀՄԿ հետևանքով հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը: Ըստ միջազգային տվյալների, ՀՄԿ - ը մինչև  2050 թվականը  պատճառ կհանդիսանա տարեկան 10 միլիոն մահվան դեպքերի, իսկ տնտեսական բեռը կկազմի 100 տրլ դոլար: Համաձայն ԱՀԿ-ի` եվրոպական տարածաշրջանի 28 երկրներում իրականացված տնտեսական հաշվարկի, հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման դեպքում 51%-ով նվազում է մահացությունը և տնտեսվում է 2.3 մլրդ եվրո, պատշաճ ձեռքերի հիգիենայի իրականացումը նվազեցնում  է մահացությունը 43%-ով և տնտեսում է 2,97 մլրդ եվրո, իսկ ՀՄԿ խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը 2%-ով  նվազեցնում է մահացությունը և տնտեսում է 60 մլն եվրո:    Գյուղատնտեսության  և անասնաբուժության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև վարակների կանխարգելման, իսկ որոշ երկրներում` նաև կենդանիների աճը խթանելու համար: Մանրէները, ներառյալ դրանց դեղակայուն ձևերը, կարող են կենդանիներից մարդկանց փոխանցվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով` տարածում գտնելով բնակչության շրջանում: Աշխարհում հակամանրէային դեղերի օգտագործման 70%-ը ընկնում է գյուղատնտեսության ոլորտի վրա: Գործողությունների ազգային ծրագիրը կնպաստի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ժամանակին և արդյունավետ կառավարմանը և հետագայում կապահովի երկրում համընդհանուր առողջապահական ծածկույթի նպատակներին հասնելուն: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է, որը պահանջում է գործողություններ դրա դեմ պայքարելու համար` բոլոր մակարդակներում:  Ռազմավարական գործողությունների ծրագիրը կներառի  բազմաթիվ ոլորտներ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված «Մեկ առողջություն» մոտեցման ներքո:
0 2338